National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
27.04.2015
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 3

Ապրիլի 27-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները:

ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովը Կորյուն Նահապետյանի նախագահությամբ քննարկել է «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման հատուկ ընթացակարգ սահմանելու առաջարկի մասին» հարցը, որն արժանացել է պատգամավորների դրական եզրակացությանը:

Նշենք, որ օրենքի գործողության ժամկետի երկարաձգումը հնարավորություն է տալիս 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք եւ ազատվել քրեական հետապնդումից:

Հաշվի առնելով հարցի կարեւորությունը՝ որոշվել է օրենքի նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումն իրականացնել հատուկ ընթացակարգով` 24 ժամվա ընթացքում:

Հանձնաժողովը որոշել է մայիսի 13-ին կազմակերպել խորհրդարանական լսումներ՝ «Նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով:

Նույն օրը ՀՀ Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում Արտակ Զաքարյանի նախագահությամբ քննարկվել է 2014 թվականի դեկտեմբերի 20-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին» համաձայնագիրը: Հիմնական զեկուցող ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը նշել է, որ համաձայնագրի նպատակն է երկարաձգել հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետը:

Արեգ Գալստյանը ներկայացրել է նաեւ 2015 թվականի փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը: Փաստաթղթով նախատեսվում է, որ ռուսական կողմը հայկական կողմին կտրամադրի մինչեւ 270 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով պետական արտահանման վարկ՝ ՀՀ տարածքում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար:

Քննարկված համաձայնագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Նույն օրը Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որտեղ պատգամավորները նույնպես քննարկել են վերոնշալ համաձայնագրերը եւ տվել դրական եզրակացություն:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը: Նախատեսվում է օրենսդրորեն կարգավորել ՀՀ գյուղատնտեսության ոլորտում վարկային հարաբերությունները, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորիչ դրույթները տարածել նաեւ գյուղատնտեսական նշանակության կրեդիտների վրա, մասնավորապես` կսահմանվեն վարկային պայմանագրերում ներառվող նվազագույն պայմանները, հատկապես` վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը վարկային պայմանագրերում արտացոլելու պահանջը, որի շնորհիվ ֆինանսական բարձր գրագիտություն չունեցող վարկառուն հնարավորություն կստանա օգտվել առավել ցածր տարեկան փաստացի տոկոսադրույքով վարկերից, իրապես պատկերացնել սպասվելիք իրական ամբողջական ծախսերի չափը, հետեւաբար եւ` իր համար շահավետ որոշում կայացնել տվյալ տոկոսադրույքով վարկ վերցնելու կամ հրաժարվելու վերաբերյալ:

Հանձնաժողովը քննարկված փաթեթին դրական եզրակացություն է տվել` ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար:

Այնուհետեւ ՀՀ ՎՊ նախագահի տեղակալ Լեւոն Յոլյանը ներկայացրել է ՀՀ Վերահսկիչ պալատի 2014 թվականի տարեկան հաշվետվությունը, իսկ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը՝ ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը եւ ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Լեւոն Յոլյանը խոսել է 2014 թվականի ընթացքում ՀՀ կառավարության հետ ակտիվ եւ կառուցողական համագործակցությունից, անդրադարձել հաշվետվությանը՝ նշելով արձանագրված այն դրական միտումները, որոնք նկատվել են շինարարության բնագավառում: Զեկուցողը նշել է, որ խնդիրները շատ են կապված նախահաշվային փաստաթղթերի հետ եւ տեխնիկական վերահսկողության առումով, սակայն, ըստ ՎՊ փոխնախագահի, կոպիտ խախտումներ, հավելագրումներ եւ յուրացումներ փաստաթղթում չեն արձանագրվել:

Վերոնշյալ փաստաթղթերը քննարկելուց հետո պատգամավորները դրանք ընդունել են ի գիտություն:

Հեղինակների կողմից մինչեւ մեկ տարով հետաձգվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տարադրամով վարկերի վերաձեւակերպման մասին» օրինագծի քննարկումը:

ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը շրջանառությունից հանել է իր հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» եւ կից օրինագծերի փաթեթը:


14.05.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնեւում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի եւ Ադրբեջանի Միլլի Մեջլիսի...

14.05.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտի բարեփոխմանն ուղղված օրենսդրական փաթեթը
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Հարցի առնչությամբ կազմակերպվել էին նաեւ խորհրդարա...

14.05.2024
ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի, միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների ու ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը կվերապահվի Կառավարությանը
Գործող օրենքով հանրակրթության ոլորտում ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման գործակիցների եւ նորմատիվների, ֆինանսավորման կարգերի հաստատման իրավասությունը վերապահված է կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարո...

14.05.2024
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am